Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Հնարավոր է դեպրեսիայի դեմ նոր դեղամիջոցի մշակում

Հնարավոր է դեպրեսիայի դեմ նոր դեղամիջոցի մշակում

Քիմիական գործընթացները, որոնք դեպրեսիա են առաջացնում, մինչև վերջ հասկանալի չեն, սակայն հետազոտողները ենթադրում են, որ քիմիական նյութի սխալ ազդանշաններն ուղեղի նեյրոտրոֆիկ գործոն-2  (НФМ-2) անվամբ իր ընկալիչի՝ TrkB-ի միջոցով, կարող են անհանգստություն և դեպրեսիա առաջացնել:

Գիտնականները ենթադրել  են, որ այս գործոնի արգելակումը մկների մոտ կարող է բուժել վախը և դեպրեսիայի նշանները: Սակայն այս ենթադրության վերափոխումը հետազոտության մեջ կպահանջի մոլեկուլային НФМ-2/TrkB ուղիների ինհիբիտորների զարգացում,  որոնք կարող են օգտագործվել դեղագիտության մեջ:

 

Իրենց հոդվածում հետազոտողները` Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի Մաքսիմ Կրոզի Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանի Դիդեր Ռոգանի գլխավորությամբ, նկարագրում են դիմացկուն մոլեկուլների պատկերը, որոնք կարող են ճնշել TrkB գործունեությունը: ANA-12 անվամբ մոլեկուլն ունի ուժեղ ազդեցություն մկների պահվածքի վրա, ինչը նման է մարդկանց մոտ հակադեպրեսանտների ազդեցությանը: Հետազոտողները հույս ունեն, որ նոր բաղադրիչը կօգնի նոր տեսակի դեղամիջոցի մշակմանը:

Սկզբնաղբյուր. ScienceDaily
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ